Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Դուք դավաճանել եք մեր հայրենիքը, Հայկ Գևորգյան

Դուք դավաճանել եք մեր հայրենիքը, Հայկ Գևորգյան
10.12.2020 | 22:31

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի տամ բակում՝ նրան մեղադրելով, որ ոչինչ չի անում Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածներին վերադարձնելու համար։


«Հայկ Գևորգյան, դուք դավաճանել եք մեր հայրենիքը: Մեր ընկերներն ու եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում»,– Mediaport-ի տելեգրամյան ալիքը մեջբերում է ցուցարարների խոսքերը։

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ